Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Կառավարության նիստը դռնբաց էր, կաշկանդվողներ էլ չկային (տեսանյութ)

    Կառավարության նիստը դռնբաց էր, կաշկանդվողներ էլ չկային (տեսանյութ)

    Փետրվար 8, 2018 12:39 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Araratnews.am-ն իր հրապարակումներում անդրադարձել էր այն հարցին, որ  ապրիլից Կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու: Հիշեցնենք, որ նախորդ նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը  հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` նախարարը նաեւ նշել էր, որ օրենքով սահմանվել է, որ Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել էր, որ Կառավարության ղեկավարը պետք է ապահովի Կառավարության գործունեության հրապարակայնությունը:

    Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է դռնբաց անցկացվել: Ըստ նախագծի՝ Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:

    Դավիթ Հարությունյանը նաեւ նշել էր, թե տեսախցիկների առկայությունը կաշկանդում է գործադիրի անդամներին, եւ նախագծերի շուրջ իրական բանավեճ չի ծավալվում:

    Այսօրվա Կառավարության նիստը տեւեց ընդամենը 29 րոպե: Նիստում որեւէ նախագծի շուրջ  բանավեճ տեղի չունեցավ: Կարապետյանը, ավանդույթի համաձայն, հանձնարարականներ հնչեցրեց, որից հետո ներկաները լուռ հաստատեցին օրակարգի քննարկվող հարցերը: Վերջում էլ վարչապետը բոլորին մաղթեց լավ տրամադրություն, եւ անցան գաղտնի հարցերի քննարկմանը:

    Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այդպես էլ չարձանագրեցին մեկ դրվագ, որը կենթադրեր, որ Կառավարության նիստերի դահլիճում նստածները կաշկանդվում են այս կամ այն հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնելուց:

    Նիստից հետո, երբ լրագրողների հարցերին էր պատասխանում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Araratnews.am-ը նրանից հետաքրքրվեց, թե կայի՞ն նախագծեր, որոնց շուրջ ինքը կամ գործընկերները ցանկանում էին տեսակետ հայտնել կամ բանավիճել, բայց հիշեցին, որ տեսախցիկներ կան, ու կաշկանդվեցին, Արամյանը պատասխանեց` ոչ: Դիտարկմանը, թե ըստ նախարար Դավիթ Հարությունյանի` այդօրինակ պատճառաբանություններն իրականությանը չեն համապատասխանում, Արամյանն ասաց․ «Ես ասելիքս ներկայացնելու բարդույթներ երբևէ չեմ ունեցել: Սակայն, հարցն այստեղ միայն իմ կաշկանդված լինել- չլինելու մասին չէ : Խոսքը գնումէ կառավարության ամբողջ կազմի աշխատանքային քննարկման պահը բաց և հրապարակային ներկայացնելու նպատակահարմարության մասին : Քննարկումները ենթադրում են ակտիվ հարցուպատասխան, անգամ բանավեճ ՝լավագույն որոշումներին հասնելու համար : Անվիճելին այնէ , որ այդ քննարկումների արդյունքները պետք է հանրայնացվեն մաքսիմալ ՝հանրությանը իրազեկելով կառավարության որոշումների մասին : »

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top