Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Կառավարությունը չընդունեց Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը

    Կառավարությունը չընդունեց Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը

    Կառավարությունը չընդունեց Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը
    Դեկտեմբեր 6, 2018 12:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Հայաստանի Կառավարության նիստում «Կառավարության կազմի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին բացասական եզրակացություն տրվեց:

    Երևան Տոնավաճառ

    Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով այն, նշեց. «Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը նման ցանկ կներկայացնի, մյուս առաջարկությունը հետևյալն է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից»,- նշեց Զեյնալյանը և առաջարկեց չընդունել այն:

    Զեյնալյանի խոսքով՝ մասնակցող կուսակցությունների ծրագիրը որևէ ձևով կանոնակարգված չէ, և իրենք կարող են այն հրապարակել ցանկության դեպքում. «Երկրորդ մասի վերաբերյալ. կարծում ենք՝ այստեղ Սահմանադրության հետ հակասություններ կան. Սահմանադրության 148-րդ ու 150-րդ հոդվածները լայն հնարավորություն են տալիս վարչապետին կառավարության անդամներ նշանակելու համար»:


    Նման թեմաներ

    scroll to top