Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կառավարությունը երկու ընկերության արտոնություն տվեց

    Կառավարությունը երկու ընկերության արտոնություն տվեց

    Կառավարությունը երկու ընկերության արտոնություն տվեց

    Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տրամադրեց «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

    Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։
    Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

    Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

    Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Նյուպլաստ» փակ բաժնետիրական ընկերությանը։

    Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։

    Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 245 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

    Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:


    scroll to top