Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Կառավարությունը ևս երկու ընկերության մաքսատուրքից ազատեց

Կառավարությունը ևս երկու ընկերության մաքսատուրքից ազատեց

Սեպտեմբեր 14, 2017 13:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

karavarutyun

ՀՀ Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» և «ԼԵՎ էներջի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստում նշեց, որ ներմուծվող սարքավորումներն ու հումքն «ԱՆԴ» ընկերությունն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում: «ԼԵՎ էներջի»-ի ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 37,9 մլն դրամ։ Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղներ՝ 115.000 դրամ միջին աշխատավարձով»,-  նշեց  նախարարը:

«ԼԵՎ էներջի»-ին կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

 

Նման թեմաներ

scroll to top