Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Կառավարությունը հաստատեց՝ երկրորդ երեխայի համար կհատկացվի 150.000 դրամ

    Կառավարությունը հաստատեց՝ երկրորդ երեխայի համար կհատկացվի 150.000 դրամ

    Կառավարությունը  հաստատեց՝ երկրորդ երեխայի համար կհատկացվի 150.000 դրամ
    Սեպտեմբեր 14, 2018 12:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր  ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց երկրորդ երեխայի  համար հատկացվող գումարը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ տալու նախագիծը, որը նախորդ կառավարության նիստում քննարկվեց, սակայն քանի որ կային որոշակի առաջարկներ, չընդունվեց:

    Մանե Թանդիլյանն ասաց, որ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկը եւս ներառված է նախագծում, որի ընդունումից  հետո «Պետական նպաստների մասին»  օրենքում պետք է  փոփոխություն կատարվի:

    Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ ժողովրդագրական խնդիրների լուծման համար պետք է նաև այլ քայլեր լինեն:

    Կառավարությունը միաձայն հաստատեց նախագիծը:

    Սոնա Դավթյան

    scroll to top