Գլխավոր Լուրեր Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին արտոնություն տվեց

Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին արտոնություն տվեց

3
0

Կառավարությունն արտոնություն տվեց «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար։

Զեկուցողը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էր, որը նշեց, որ ընկերությունն արտադրանքն օգտագործելու է արտահանելու նպատակով և այս ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 3 մլն դրամի ներդրումներ։

«Որոշումը կնպաստի ստեղծել 13 նոր աշխատատեղ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքի ծավալը կկազմի 756 մլն դրամ, որի 696 մլն-ը կարտահանվի Եվրասիական տնտեսական ընդհանուր միության երկրներ, իսկ 30 մլն-ը՝ երրորդ երկրներ»,- զեկուցեց նախարարը։

Փաշինյանը նշեց՝ հարկավոր է շարունակ մոնիթորինգ իրականացնել այս կարգի արտոնությունների տրամադրման բնագավառում՝ հասկանալու՝ ինչքանով են արտոնությունները ծառայում նպատակին։