Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Կառավարությունը կլինի ամբողջ իշխանության գլուխը. Հրանուշ Խառատյան

    Կառավարությունը կլինի ամբողջ իշխանության գլուխը. Հրանուշ Խառատյան

    Կառավարությունը կլինի ամբողջ իշխանության գլուխը. Հրանուշ Խառատյան
    Մարտ 13, 2018 13:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում. թեմային այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Մեր երկրում ցանկացած համակարգ նախևառաջ ուժերի դասավորություն է: Բայց ժողովրդավարական կոչվող երկրում, որտեղ իբրև թե իշխանությունը ներկայացնում է ժողովրդի կամքը, այդ երևույթները ձևավորվում են իրավունքով, ոչ թե առայժմ ուժերի հավասարակշռությամբ: Եվ, ի վերջո, ուժերի հավասարակշռությունն էլ կամ ուժերի բաշխումն էլ պետք է իրավունքով սահմանվի: Ես շատ երկար մեր Սահմանադրության մեջ փնտրել եմ այն կետը, որը սահմանում է, որ Ազգային ժողովը իշխանության բարձրագույն մարմին է կամ իշխանության այն մարմինն է, որը երկրում ընդհանուր իշխանության այլ մարմինների հավասարակշռությամբ ռեալ և գործնական վերահսկողություն և կարգավորում ունի: Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա»:

    Հրանուշ Խառատյանի խոսքով՝ ընդհանրապես ամբողջ Սահմանադրությունն է հայեցողական. «Այստեղ բացի այն, որ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, որոնք սրանից այն կողմ չեն, այլ բան չկա: Ընդհանրապես, ամբողջ Սահմանադրությունը բավական հայեցողական է, ամեն ինչ թողնված է մեկնաբանություններին. տվյալ իրավիճակում ինչպիսի մեկնաբանության կարիք կլինի` այդպես էլ կարվի»:

    Բանախոսը նկատեց, որ տվյալ դեպքում կառավարությունն ամբողջ իշխանության գլուխը կլինի, և իշխանությունը կիրացնի կառավարությունը. «Ազգային ժողովում մոտ 800 փորձագետ է աշխատում, և եթե այդ փորձագետները նորմալ մասնագետներ են, եթե նորմալ աշխատում են, եթե մասնագիտական աշխատանք է անում, կարող է նաև կառավարության աշխատանքների հետ ամենօրյա պրոցեսի մաս լինել: Բայց եթե պարոն Շարմազանովն իր խոսքն ասելիս գիտեր, որ դրանք չեն իրականացվելու, ապա կառավարությունը տվյալ դեպքում ամբողջ իշխանության գլուխը կլինի»:

    Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top