Գլխավոր Լուրեր Կառավարությունը պետք է գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի

Կառավարությունը պետք է գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի

1
0

Կառավարությունը չպետք է մեկուսացած լինի, այլ պետք է գիտական հանրության հետ մշտական հաղորդակցության մեջ լինի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայում տնտեսական հեղափոխության թեմայով գիտաժողովի ժամանակ։

«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն այն, որ գիտաժողովի ժամանակ մենք կունենանք կոնկրետ առաջարկներ, այլ այն, որ Հայաստանի գիտական հանրությունն իրեն ներգրավված զգա պրոցեսներում, որ այսօր կատարվում է Հայաստանում։ Սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ տեսակետների բախման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր»,- ասաց նա։

Նա հայտնեց նաև, որ մեծ հետաքրքրությամբ է մասնակցում գիտաժողովին։