Գլխավոր Լուրեր Կառավարությունը պետք է հստակ որոշի, թե ինչ է ուզում Սեւանա լճից

Կառավարությունը պետք է հստակ որոշի, թե ինչ է ուզում Սեւանա լճից

4
0

«Կառավարությունը պետք է հստակ որոշի, թե ինչ է ուզում Սեւանա լճից»,- այսօր  լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը՝ նշելով, որ կառավարությունը այդ հարցը լուծելու համար պետք է որոշի, թե ինչ որակի ջուր է ուզում՝ ոռոգման, ձկնարդյունաբերության, խմելու, թե՞ այլ, ինչից ելնելով էլ պետք է կառուցվի Սեւանի պահպանման ռազմավարությունը։

«Միայն այդ դեպքում կլուծվի Սեւանա լճի հարցը»,- նկատեց մասնագետը՝ հավելելով, ջրի որակների հետ կապված՝ լճի պահպանման մեթոդները խիստ տարբեր են, իրար հակասող։ Օրինակ՝ եթե Սեւանն ուզում են օգտագործել տուրիզմի զարգացման համար, այն կբերի լճի աղտոտման։

Նաեւ խորհուրդ տվեց քաղաքացիներին չլողալ կանաչած ափերում. «Դա խիստ վտանգավոր է»։