Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Կառավարությունն ընդունեց ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու նախագիծը

Կառավարությունն ընդունեց ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու նախագիծը

Հոկտեմբեր 12, 2017 16:06 Լուրեր A+ / A-

arm143038381915

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծին:

«Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին Հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է: Գիտեք, որ երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, և երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա իրենց գնահատականը չէ, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հատուկ եզրակացությունը:

«Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նպատակահարմար կլինի առաջին չաշխատող էներգաբլոկի ապամոնտաժումը:

Նման թեմաներ

scroll to top