Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Կառավարությունն առանց մրցույթի տարածք է տվել Նուշիկյանին․ վերջինս ժամանցի կենտրոն է կառուցում

    Կառավարությունն առանց մրցույթի տարածք է տվել Նուշիկյանին․ վերջինս ժամանցի կենտրոն է կառուցում

    Կառավարությունն առանց մրցույթի տարածք է տվել Նուշիկյանին․ վերջինս ժամանցի կենտրոն է կառուցում
    Հունվար 11, 2018 14:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն  տվեց «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

    Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:

    Նշենք, որ հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Պարկ գրուպ» ընկերությանը։ Տեղեկությունների համաձայն այն  պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանին:

    «Երեւան քաղաքում կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի եւ ժամանցի կենտրոն, որը էական խթան կհանդիսանա զբոսաշրջության եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, տարածքի կանաչապատումը կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը, կստեղծվեն մշտական աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top