Գլխավոր Լուրեր Կառավարությունում մասսայական կրճատումներ չկան․ Ավինյան

Կառավարությունում մասսայական կրճատումներ չկան․ Ավինյան

1
0

Նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի առաջին նախնական փուլն է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ ու, առաջին հերթին, մենք ընդհանուր ստրատեգիա ենք որդեգրելու քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման»,- ասաց նա:

Փոխվարչապետը դժվարացավ պատասխանել՝ քանի փոխնախարար կլինի ամեն մի նախարարությունում:

«Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյոք թերբեռնված կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները, ու ըստ ֆունկցիաների ու գործառույթների՝ քանակները կհստակեցվեն»,- ասաց Ավինյանը:

Ավինյանը շեշտեց, որ դեռևս մասսայական կրճատումներ չկան ու առաջին փուլում չեն էլ պլանավորվում: