Գլխավոր Լուրեր Կարայի ձեն չհանել, չխառնվել, դեռ մի բան էլ ավել՝ օգտվել էս իրավիճակից....

Կարայի ձեն չհանել, չխառնվել, դեռ մի բան էլ ավել՝ օգտվել էս իրավիճակից. Արեն Մանուկյան

3
0

Էս ամուլսարի շուխուռի մեջ արդեն ցանկացած բովանդակային խոսք ու բանավեճ կորում ա։ Ամեն դեպքում մի քանի դիտարկում։
Վստահ եմ որ բոլոր կողմերն էլ հասկանում ու գնահատում են թե հանքի շահագործման վնասները, թե էկոլոգիական, առողջապահական ու տուրիզմին սպառնող վտանգները։ Իսկ ի՞նչն ա խնդիրը, որ մի մասը կողմ ա հանքի բացվելուն։
Պետության կառավարումը, քաղաքական որոշումներ ընդունելը առաջին հերթին պատասխանատվություն ա․ ցանկացած քայլը կատարելուց պետք ա հաշվել դրական, բացասական հետևանքները, հնարավոր բոլոր ռիսկերը։ Ու մենք՝ շարքային քաղաքացիներս կարանք ուղղակի պանաջենք, որ չի բացվելու, ու վերջ․ մենք չենք կրում դրա հետ կապված հետագա ոչ մի պատասխանատվություն։
Իմ կարծիքով չբացելը մի հատ շատ կարևոր վտանգ ունի իրա մեջ, որի մասին շատ չի խոսվում։
Երկար տարիների համակարգված կոռուպցիայից ու կատաստրոֆիկ տնտեսական քաղաքականությունից հետո Հայաստանում շատ կտրուկ քայլեր են պետք՝ ոտքի հանելու համար։ Ներքին սահմանափակ ռեսուրսներով դա էդքան էլ հեշտ չի, ու պետք են ներդրումներ։ Մենակ հեղափոխությունը, ժողովրդավարական իշխանություն ունենալը շատ քիչ ա մեծ ծավալների ներդրումների համար։ Դրա համար պետք ա երկարաժամկետ աշխատանք, որի արդյունքում կունենաս անկախ դատական համակարգ, աշխատող, ոչ բյուրոկրատական պեռական համակարգ, պետք են երաշխիքներ, տարբեր փոքր ու միջին բիզնեսների հաջողված փորձեր․․․ և այլ։ Մի խոսքով պետք ա ստեղծել երկրում նենց միջավայր, նենց ֆոն, որ մի 2-3 տարի հետո նոր ներդրումային հոսք լինի։
Իսկ հիմա պատկերացրեք, որ դրա փոխարեն իշխանության եկած ուժը խզում ա արդեն իսկ եղած պայմանագիրը, որի մեջ ներդրումներ ունեն միջազգային շատ լուրջ ֆինանսական խաղացողներ։ Սրա անմիջական հետևանքը միանշանակ լինելու ա Հայաստան ցանկացած տեսակի ներդրումների վերացումը շատ-շատ երկար տարիներ։
Սա ա հիմնական խնդիրը իմ պատկերացնելով։ Ու էս երկու հիմնական արգումենտն ա, որ պետք ա դնել նժարին, ու կայացնել վերնջնական որոշում։
Ու սա չի նշանակում, որ բողոքող կողմը, բնապահպանները, Ջերմուկի բնակիչները սխալ են։ Ասեմ ավելին, թե էս բողոքը, թե ցանկացած բնապահպանական շարժում շատ կարևոր ա, որ իշխանությունները չկորցնեն զգոնությունը։ Ու նաև էդ բողոքների արդյունքում ա, որ Լիդիանը պարտավորվել ա ևս մի քանի հարցով ռիսկերը նվազեցնի։
Ուղղակի որոշում կայացնողները պարտավոր են հաշվի առնել նաև վերևում նշած ֆակտորները ևս։
Մի բան էլ պետք ա հաշվի առնել․ էս իրավիճակը ստեղծել ա Սերժ Սարգսյանի իշխանությունը, հանքի շահագործման թույլտվությունը տվել ա իրանց իշխանությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված ա լուծում տալ ստեղծված իրավիճակում։
Լինելով այլ քաղաքական ուժի անդամ, շատ հանգիստ կարայի ձեն չհանել, չխառնվել, դեռ մի բան էլ ավել՝ օգտվել էս իրավիճակից, քննադատել Նիկոլին, կառավարությանը ու էս դժգոհ ընտրազանգվածին ուղղորդել դեպի ՀԱԿ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ դժգոհում են հիմնականում ադեկվատ, բանական մարդիկ, որոնք Նիկոլից դժգոհելով հաստատ Ռոբի, Սերժի, Բարգավաճի կողմնակից չեն դառնալու։
Բայց, ոնց որ ասեցի քաղաքականությունը առաջի հերթին պատասխանատվություն ա։ Ու ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում կայացվել ա ճիշտ որոշում (չնայած դեռ կարելի ա Լիդիանին ստիպել էլի զիջումների գնալ)։
Ու էս ֆոնի վրա շատ վատն ա իշխող քաղաքական ուժի էն մարդկանց պահվածքը, որոնք ուզում են իրանց վրա չթողնել էս քաղաքական պատասխանատվությունը, ու ջրից չոր դուրս գան։ Ցանկացած քաղաքական ուժի ներսում էլ շատ կարևոր ա բանավեճը։ Բայց երբ կայացվում ա որոշում, կամ պիտի դառնաս դրա կրողը, կամ դուրս գաս էդ կուսակցությունից, հրաժարվես պաշտոնիցդ։

Գրել է ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանը: