Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Կարեւոր է ԵՄ հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը

    Կարեւոր է ԵՄ հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը

    Կարեւոր է ԵՄ հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը
    Հունիս 12, 2018 10:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

    Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորեց ԵՄ եւ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ծրագրերը։ Աշոտ Հակոբյանը ընդգծեց ՎԶԵԲ եւ Եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 3-րդ տրանշի իրականացումը եւ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերականգնման ծրագիրը:

    Նախարարը միաժամանակ նշեց, որ ակնկալում է համագործակցություն ոչ միայն ճանապարհաշինական, այլեւ նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող այլ ոլորտներում։

    Վասիլիս Մարագոսը նախարարին փոխանցեց նախորդ տարի մշակված համագործակցության պլանը, որի շուրջ երկկողմ աշխատանքային խմբերը քննարկումներ պիտի ունենան եւ հաստատվի համագործակցության վերջնական ծրագիրը` արտացոլելով եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ գործակցության պլանը։

    ՀՀ կառավարության հետ ՏՏ ոլորտում համագործակցության առումով ԵՀ ներկայացուցիչը նշեց նոր «Թումո» կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը նախատեսված կլինի ուսանողների համար եւ կհամագործակցի բիզնես սեկտորի հետ։

    Կողմերը քննարկեցին նաեւ ճանապարհային անվտանգության ուղղությամբ կատարվող ծրագիրը` անդրադառնալով համագործակցության շարունակականությանը։

    Նման թեմաներ

    scroll to top