Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Կարեն Գրիգորյանը՝ Բադալոնա Օփենի հաղթող

Կարեն Գրիգորյանը՝ Բադալոնա Օփենի հաղթող

Օգոստոս 11, 2017 17:37 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

chess-1

Իսպանիայում ավարտվել է Բադալոնա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 23 երկրների 143 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 19 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի հաջողության են հասել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը:

Մեր երկու շախմատիստներն էլ մրցաշարն անցան առանց պարտության. տոնեցին 6-ական հաղթանակ և 3-ական պարտիա ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Արդյունքում Գրիգորյանը և Պետրոսյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Պետրոսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Մեր շախմատիստները բարձրացրեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Պետրոսյանը՝ 25, իսկ Գրիգորյանը՝ 8 կետով:

7 միավորով Բադալոնա Օփենի 3-րդ մրցանակակիր դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Ինյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top