Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Լուրեր » Կարեն Կարապետյանը քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

    Կարեն Կարապետյանը քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

    Կարեն Կարապետյանը քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը
    Ապրիլ 16, 2018 17:48 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին Արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին:
    Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, որի իրավունքը միջազգային մրցույթի արդյունքում ստացել է վերը նշված կոնսորցիումը:
    Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ այս համատեքստում կարևորելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
    Նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված ու հետաքրքրված են մեր երկրում արևային էներգետիկայի ոլորտում նշված ծրագրի իրականացմամբ և ներկայացրել արևային էներգետիկայի զարգացման գործում ունեցած փորձը տարբեր երկրներում:

    Նման թեմաներ

    scroll to top