Գլխավոր Լուրեր Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա

4
0

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ՌԴ պետական ռազմավարական կառույց: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով նոր նավթարդյունաբերական նախագծեր Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում: