Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

    Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

    Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
    Փետրվար 9, 2018 14:26 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
    Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:
    Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
    Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:

    Նման թեմաներ

    scroll to top