Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 489.00   Վաճառք` 507.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 612.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տնօրենին

Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տնօրենին

Հունվար 12, 2017 16:36 Լուրեր, Տնտեսական A+ / A-

555

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները:
Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին և ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող գործունեությանը: Պարոն Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են մեր երկրում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաև իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան և հավելել, որ ընկերության սոցիալական և ուսումնական բնույթի ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին և հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top