Շաբաթ , 18 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    30°
    Home » Լուրեր » Կարեն Կարապետյանն ընդունել է Յոհաննես Դաումային

    Կարեն Կարապետյանն ընդունել է Յոհաննես Դաումային

    Կարեն Կարապետյանն ընդունել է Յոհաննես Դաումային
    Փետրվար 6, 2018 20:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:

    Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի և մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:

    Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:

    Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

    Նման թեմաներ

    scroll to top