Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Կարևոր չէ՝ ում լավ ախպոր լավ ախպերն եք (տեսանյութ)

    Կարևոր չէ՝ ում լավ ախպոր լավ ախպերն եք (տեսանյութ)

    Հուլիս 11, 2018 13:11 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր իր ելույթում անդրադարձավ  ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի եւ Միհրան Պողոսյանի ելույթների մասնավորապես այն մասին, թե՝ տուգանքները համաներելն անարդարացի կլինի այն մարդկանց համար, որոնք բարեխղճորեն վճարել են տուգանքները: «Այս նախագիծը վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն կարողացել մուծել տուգանքները: Դա մի մեծ բեռ է այդ քաղաքացիների վրա: Սա արվում է, որպեսզի այս մարդկանց բեռը թեթեւացվի, երկրորդ շանս տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

    Ինչ վերաբերում է համաներման գաղափարին, պատգամավորը հիշեց իշխանափոխության դեմ  սկսված շարժումը. «Սերժ Սարգսյանը, որը Սասուն Միքայելյան էր ձերբակալում, Կարեն Կարապետյանը մի քանի օր անց կոնտր-ռեւոլյուցիա էր անում, չէին զգում, որ իշխանափոխություն է եղել, քանի որ կապն իրականության հետ կորցրել էին։ Հիմա  դեռ մնացել են մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ  կարևոր չէ, թե ինչքան փող ունես, կամ ում լավ ախպոր լավ ախպերն ես, դու պատժվելու ես: Ու այդ մարդկանց համաներում չի լինելու այս շենքում: Սթափվե՛ք»:

    Մանրամասները՝ տեսանյութում:

     

     

     

     

     

    scroll to top