Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Կարգապահական վարույթ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ

    Կարգապահական վարույթ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ

    Կարգապահական վարույթ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ
    Մարտ 14, 2018 20:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի այսօրվա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:

    Փաստաբանների պատալից տեղեկացնում են. «Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցի՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ըստ էության գրել էր հայհոյախառն արտահայտություն։

    Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»։

    Նման թեմաներ

    scroll to top