Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Կարկուտը վնասել է այգիներ և բանջարաբոստանային մշակաբույսեր

    Կարկուտը վնասել է այգիներ և բանջարաբոստանային մշակաբույսեր

    Հուլիս 13, 2017 20:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    կարկուտ

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 17:40-ին տեղեկություն է ստացվել՝ ժամը 16:35-ից մինչև 17:15-ը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ:

    Վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով:
    Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
    Վերոնշյալ տարածքը վերահսկվում  է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

    Նույն օրը ժամը 17:18-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:

    Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:

    Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top