Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ

    Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ

    Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ
    Հունվար 9, 2018 13:30 Արցախ, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են անձանց հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետեւանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

    Երևան Տոնավաճառ

    Մասնավորապես, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության լրատվության պատասխանատուն հայտնել է, որ անցած ամիս իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: Նրանք մոնիթորինգի են ենթարկել պայմանները, որոնցում պահվում են այդ անձինք, ինչպես նաեւ ապահովում են նրանց կապը հարազատների հետ:

    Համաձայն աղբյուրի, ներկայումս Ադրբեջանում պահվում է երկու գերի՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեր Կարապետյանը, որոնց Բաքուն դիվերսանտ է որակել:

    Մինչդեռ Զավեր Կարապետյանը, ըստ հայկական կողմի տվյալների, քաղաքացիական անձ է եւ զինված ուժերի հետ կապ չունի։ Իսկ Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:


    Նման թեմաներ

    scroll to top