Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ այդպես հանրաճանաչ, ինչպես Հայաստանը. Արգումենտի ի Ֆակտի

    Կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ այդպես հանրաճանաչ, ինչպես Հայաստանը. Արգումենտի ի Ֆակտի

    Կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ այդպես հանրաճանաչ, ինչպես Հայաստանը. Արգումենտի ի Ֆակտի
    Օգոստոս 9, 2018 15:02 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» հրատարակությունը  համեմատել է Հայաստանում զարգացող զբոսաշրջությունը Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ, նշելով որ հայերին հաջողվել է իրենց երկիր բերել մեծ թվով զբոսաշրջիկների։

    Հրատարակությունը հարց է բարձրացնում՝ կարո՞ղ է Ռուսաստանը դառնալ այդպես հանրաճանաչ, ինչպես Հայաստանը, որը վերջին տարիներին դարձել է Կովկասի զբոսաշրջային ուղղությունների ամենագլխավոր վայրերից մեկը, որտեղ ժամանում են զբոսաշրջիկներ Իրանից, ԱՄԷ-ից, նույնիսկ Ֆիլիպիններից։

    Նշվում է նաեւ, որ Հայաստանը հաղթահարել է 90-ականների իր ծառայությունների  ցածր մակարդակը։ Իրանցիների համար պարզեցվել է արտոնագրային ռեժիմը, ինչի արդյունքում նրանք Հայաստան ավելի շատ են այցելում, անգամ նրանք, ովքեր սիրում են «խմել»։ Պարսկական ծոցի երկրներից սկսել են այցելել արաբներ՝ հայկական կազինոներում խաղալու համար, քանի որ դա արգելված է իրենց երկրում։ Գնալով իրենց հայրենիք՝ այդ զբոսաշրջիկները վերադառնում են Հայաստան արդեն ընտանիքներով։

    «Զբոսաշրջիկներին Հայաստանի գլխավոր հրապարակում դիմավորում են վարորդ-էքսկուրսավարները, որոնք տիրապետում են ռուսերենին, անգլերենին, պարսկերենին, բացի այդ Հայաստանում ազգային խոհանոցով բազմաթիվ պանդոկներ են հայտնվել մատիչելի գներով։ Սեւանա լիճ այցելում են զբոսաշրջիկներ Քուվեյթից, Լիբանանից եւ Գերմանիայից»,- գրում է ԱիՖ-ը՝ հարց բարձրացնելով՝ «Իսկ Գերմանիայում ո՞վ գիտի մեր Բայկալի մասին»։

    Հրատարակության կարծիքով քիչ կարեւոր չէ, որ Հայաստանը աշխարհում  ակտիվորեն առաջ է տանում իր զբոսաշրջային բրենդը, ինչը չի անում Ռուսաստանը։ Արդյունքում Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, թեպետ Չինաստանը սահմանակցում է Ռուսաստանի հետ, ոչ թե Հայաստանի։

    Նման թեմաներ

    scroll to top