Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Կարո՞ղ ենք հրաժարվել գազի սպասարկման վարձից եւ իջեցնել գազի գինը. պատգամավորը՝ «Գազպրոմին»

    Կարո՞ղ ենք հրաժարվել գազի սպասարկման վարձից եւ իջեցնել գազի գինը. պատգամավորը՝ «Գազպրոմին»

    Կարո՞ղ ենք հրաժարվել գազի սպասարկման վարձից եւ իջեցնել գազի գինը. պատգամավորը՝ «Գազպրոմին»
    Նոյեմբեր 8, 2018 13:40 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման, բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց, որ  տպավորություն է, որ ոչ թե «Գազպրոմ Արմենիան» պետք է օգնի ժողովրդին, այլ մենք՝ «Գազպրոմին»:

    Երևան Տոնավաճառ

    Պատգամավորը մի քանի հարց տվեց: Առաջին՝ «Գազպրոմն» ունի՞ համեմատական անալիզ, թե գազը ե՛րբ մտնում է Հայաստան, էնտեղից միջին հեռավորությունը, եւ այդ կետից Ռուսաստանի խորքը գազն ի՛նչ արժե:

    Երկրորդ՝ ենթադրենք, Հայաստան մտնող գազի մուտքի մոտ կամ Հայաստանի որեւէ բաշխիչ կենտրոնում  գազի հետ օդ խառնելու հնարավորություն «Գազպրոմն» ունի՞, թե՞ ոչ:

    Չորրորդ՝ Հայաստանի համար շահույթի տեսակետից ո՛րն է ավելի ընդունելի՝ Իրանի՞, թե՞ Ռուսաստանի գազը:

    Հինգերորդ՝ «Գազպրոմը» կարո՞ղ է հրաժարվել գազի սպասարկման վարձից եւ գազի գինն իջեցնել ժողովրդի համար:

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանն ասաց, որ գազի հետ օդ խառնելու խոսակցությունները 15 տարվա պատմություն ունեն: «Մի քանի անգամ ասել ենք՝ գազաօդային խառնուրդը պայթյունավտանգ երեւույթ է: Շինմոնտաժման աշխատանքների ժամանակ օդ է մնում, որը մենք արտափչում ենք: Այդ գործընթացը մեր ծախսերի մեջ կա: Իսկ եթե չանենք՝ համակարգը կպայթի»,- նշեց նա:

    Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ գազի հետ օդ խառնելու խոսակցությունների հիմքում գազի կալորիականությունն է: «Ինչպիսի՞ կալորիականություն է պահանջում ՀՀ սպառողը: Այ դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը»,- հարցրեց Թադեւոսյանը պատգամավորին:

    «Այն կալորիականությամբ գազ, որը մտնում է Հայաստան»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:

    Հրանտ Թադեւոսյանը հիշեցրեց՝ «Գազպրոմ Արմենիայի» լաբորիատորիայում ամեն օր չափումներ են անում: «Բացի այդ, շահույթ հետապնդող կառույցներ կան՝ «Հրազդանցեմենտ», «Արարատցեմենտ», որոնք 2 ժամը մեկ  չափում են գազի կալորիականությունը, երբեք ոչ մի պրետենզիա չեն ներկայացրել: Մենք  չափում ենք գազի կալորիականությունը գազի մուտքի մոտ, ապա՝ տարբեր տեղամասերում»,- հավաստիացրեց «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը:

    Ռուսական  գազի կալորիականությունը, «Գազպրոմ Արմենիա»  ընկերության ներկայացուցչի խոսքով,  տատանվում է նվազագույնը 8100 կկալ, առավելագույնը՝ 8900 կկալ  1 խմ-ի համար՝ կախված, թե Ռուսաստանի ո՛ր հանքերից է գալիս:  Իրանական գազի կալորիականությունը  7800-8000 կկալ է:

    Միքայել Մելքումյանը հարցրեց՝ սպառողին տրվող գազը ինչպե՞ս է տարբերակվում, եթե ռուսական եւ իրանական գազը խառնվում են:

    Ի պատասխան Հրանտ Թադեւոսյանն ասաց, որ իրանական գազը տրվում է Երեւանի ՋԷԿ-ին: Մնացած դեպքերում սպառում ենք ռուսական գազ, ընդ որում՝ որակով գազ:

    Ինչ վերաբերում է  գազի սպասարկման վարձին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահն ասաց, որ պետք է ապահովել մեր անվտանգությունը: «Տխրահռչակ է այդ գումարը, թե չէ: Ո՞վ ավելի լավ կանի  այդ սպասարկումը՝ պետք է քննարկենք: «Գազպրոմ Արմենիան» ասել է՝ թող կառույցը  ղեկավարի նա, ով կարող է: Մեր ընկերությունը շահագրգռված չէ այս ծառայությունն իրականացնել»,- ասաց Հրանտ Թադեւոսյանը:

    Նրա խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը չունի կենտրոնացված ջեռուցում: «Դա դրական է, քանի որ չենք սպասում՝ ինչ-որ  մեկը որոշի, թե  երբ մեր տունը ջեռուցենք»,- հիշեցրեց նա:

    Պատասխանելով հարցին՝ «Գազպրոմն» ունի՞ համեմատական անալիզ, թե գազը երբ մտնում է Հայաստան, էնտեղից միջին հեռավորությունը, եւ այդ կետից Ռուսաստանի խորքը գազն ի՛նչ արժե, Հրանտ Թադեւոսյանն ասաց՝ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Առաջին՝ տվյալ երկիրը գազ արտահանո՞ղ է, թե՞ ոչ: Այսինքն՝ թվերը տարբեր են:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top