Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կարո Փայլանը քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությունը

    Կարո Փայլանը քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությունը

    Կարո Փայլանը քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությունը
    Մայիս 27, 2019 11:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությունը (TRT):

    Պատճառն այն է, որ  Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, հայտնում է Ermenihaber-ը:

    Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:

    Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։

    Վերջերս այդ սերիալի միջոցով գրեթե սպառնալիքի հասնող ուղերձներ են հնչել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։

    Եվ ահա նույն այդ սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:

    Հայ պատգամավորը հիշեցրել է, որ օսմանյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հայեր են եղել։ Հայ է եղել նաև հենց Աբդուլհամիդի հարազատ մայրը։ Իսկ այդ մասին սերիալում ոչինչ չի ասվում։ Հայը ներակայացվում է միայն դավաճանի կերպարով, անունն էլ՝ Կարո։


    scroll to top