Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Կարող ա պե՞տք չի անել, որ չի արվել. վարչապետը` իրեն դիմող քաղաքացուն

    Կարող ա պե՞տք չի անել, որ չի արվել. վարչապետը` իրեն դիմող քաղաքացուն

    Հոկտեմբեր 13, 2017 14:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    karen-karapetyan7-472x265

    Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց գյուղատնտեսական էքսպո, որի ժամանակ մի տղամարդ մոտեցավ և դիմեց խնդրով, որ իր բնակարանը ձեռքից խլել են:

    Վարչապետը քաղաքացուն առաջարկեց դիմում գրել: Վերջինս նշեց, որ գրավոր դիմում բազմիցս է գրել, բայց ոչ մի պատասխան չի եղել. «Սեփականաշնորհված բնակարանս խլել են: Էս 10 տարի ա `փողոցներում եմ: 15 տարի ա` դիմում եմ գրում, բայց հիմա ձեռքումս գրավոր նամակ չունեմ, ո´չ»:

    Տղամարդը նաև նշեց, որ կապվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի հետ, բայց նա էլ ոչ մի բան չի արել. «Ուզում եք փաստերը ներկայացնեմ, անհերքելի փաստերը: Էդ ձեւ հանձնարարելով՝ ոչ մի բան չի կատարվում, սաղ սուտ ա, միայն, եթե ընդունեք փաստերը, ես ձեզ ներկայացնեմ: Վահեին հանձնարարեցիք, մինչև էսօր ոչինչ չի արվել»:

    Վարչապետն էլ ի պատասխան ընդգծեց. «Լսի´, յուրաքանչյուրին, որ ես ընդունեմ, օրս կհերիքի՞:  Իսկ կարող ա պետք չի անել, որ չի արվել»:

    Նշեց վարչապետը և շարունակեց շրջայցը:

    Նման թեմաներ

    scroll to top