Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Կարող է ե՛ւ նվազել, կարող է ե՛ւ չընդունվել. Ալթունյանը՝ ծխելն արգելող օրենքի մասին (տեսանյութ)

    Կարող է ե՛ւ նվազել, կարող է ե՛ւ չընդունվել. Ալթունյանը՝ ծխելն արգելող օրենքի մասին (տեսանյութ)

    Փետրվար 8, 2018 13:31 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում, առաջացրել է հասարակական լայն դժգոհություն:

    «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծը, բացի մի շարք արգելքներից, նախատեսում է նաև տուգանքներ: Տուգանքի նվազագույն չափը 50 հազար դրամ է, առավելագույնը՝ 700 հազար:

    Նախագիծը հասարակական լայն քննարկման առարկա է դարձել: Այն քննադատում են նաեւ իշխանության ներկայացուցիչներ: Նկատի ունենալով քաղաքական, հասարակական լայն զանգվածների դժգոհությունը` հնարավո՞ր է, որ նախարարությունը վերանայի օրենքի նախագիծը. Araratnews.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից:

    «Ոչ թե քննադատվել, այլ քննարկվել է: Հենց քննարկման համար է, որ նախագիծը դրվել է»,- հակադարձեց Ալթունյանը: Դիտարկմանը, թե հնչել են քննադատություններ, Ալթունյանն ասաց. «Իհարկե, ծխողները պետք է քննադատեն, չծխողները պետք է ողջունեն, հենց դա էլ կատարվում է»: Հնարավո՞ր է վերանայվեն տուգանքի չափերը մեր հաջորդ հարցին ի պատասխան Լեւոն Ալթունյանը նշեց, թե կարող են ե՛ւ նվազել, կարող է նաեւ նախագիծը ընդհանրապես չհաստատվի ԱԺ-ի կողմից:

    Լեւոն Ալթունյանը, ի դեպ, անպատասխան թողեց այն հարցը, թե ի՛նչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ Սերժ Սարգսյանը:

     Փայլակ Ֆահրադյան

    scroll to top