Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կարող է հակասական թվալ. Դավիթ Բաբայանը` Արցախի ոստիկանապետի նշանակման մասին

    Կարող է հակասական թվալ. Դավիթ Բաբայանը` Արցախի ոստիկանապետի նշանակման մասին

    Կարող է հակասական թվալ. Դավիթ Բաբայանը` Արցախի ոստիկանապետի նշանակման մասին
    Հունիս 12, 2019 14:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեկ արդեն անդրադարձել ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախի ոստիկանապետ նշանակելուն և «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի խախտման մասին, որով Մնացականյանն ապօրինի է նշանակվել ոստիկանապետ։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը, թե ինչու է Մնացականյանը օրենքի խախտմամբ  նշանակվել Արցախի ոստիկանապետ։

    Բաբայանն անմիջապես հերքեց, որ օրենքի խախտում է եղել՝ նշելով, որ օրենքի նույն հոդվածի այլ կետում ուրիշ բան է ասվում։

    «Որևէ բան խախտված չէ, որովհետև ձեր նշած 14-րդ հոդվածի 10-րդ կետում նշվում է, որ ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները և այլն։ Կա նաև հոդված 4-րդ հոդվածը, 13-րդը։ Այսինքն՝ օրենքի տեսակետից որևէ բան խախտված չէ, որովհետև կան և՛ համապատասխան օրենքներ, և՛ որոշումներ, որոնք ընդունվել են վաղուց, որը թույլ է տալիս այսպիսի նշանակումներ կատարել»,- շեշտեց Բաբայանը։

    Դիտարկմանը, այնուամենայնիվ, հակասություն չի՞ տեսնում Բաբայանը օրենքի նույն հոդվածի 1-ին և 10-րդ կետերի միջև՝ մեկը սահամանում է, որ միայն համակարգում երեք տարվա աշխատանքային փորձ ունեցողը կարող է նման պաշտոնում նշանակվել, մյուսը նշում է, որ թափուր տեղ լինելու դեպքում կարող է նշանակվել նաև զինված ուժերի ծառայողը․ «Կարող է հակասական թվալ, բայց ընդհանուր առմամբ օրենքի խախտում չկա։ Մենք հարցրել ենք որոշ մասնագետների, նրանք բերում են համապատասխան օրենքները, որը թույլ է տալիս, որ այդ նշանակումը լինի»,- եզրափակեց մամուլի խոսնակը։

    Հ․Գ․ Բաբայանի նշած 10-րդ կետում նշվում է ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու մասին, ոչ թե ոստիկանապետ նշանակալու մասին։

    Ստացվում է, որ օրենքներում առկա սողանցքները, հակասակական լինելով հանդերձ, թույլ են տալիս պաշտոնի նշանակել նրան, ում այդ պահին նպատակահարմար են գտնում։

    ոստիկանություն

     

    ոստիկանություն 1

     

     

     

     


    scroll to top