Գլխավոր Իրավական Կարծում եմ՝ կմերժվի Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. փաստաբան

Կարծում եմ՝ կմերժվի Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. փաստաբան

9
0

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր և հույս ունեմ դատարանը կմերժի այն»,- այս մասին այսօր  Քոչարյանի և մյուսների գործով դռնբաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

Վերջինս հայտարարեց, որ Քոչարյանի պաշտպաններից ավելի շատ կցանկանար բովանդակային փաստարկներ լսել։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Մարտի մեկի գործով շոկային նյութեր կան, Վահե Գրիգորյանն ասաց, թե այդ բոլոր նյութերի մասին ոչ միայն խոսելու են, այլև այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության ընթացքում։