Գլխավոր Լուրեր Կարծում եմ՝ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Կարծում եմ՝ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

1
0

Ադրբեջանում հայտնված զինծառայողի դեպքին անդրադառնալով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ հետաքննություն է իրականացվում տեղի ունեցածի վերաբերյալ։

«Բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- նշեց նա։

Խոսելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններից, թե իբրև զինծառայողի նկատմամբ զորամասում անմարդկային վերաբերմունք են դրսեւորել, նախարարը նշեց, որ դա հակառակորդի տեղեկատվական քարոզչության արդյունք է․

«Չեմ կարծում, թե անհրաժեշտ է տարածել այդ տեղեկատվությունը, որովհետև ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համապատասխան կառույցներին դիմել են, որպեսզի զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի