Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Կառուցապատման ընթացակարգերը՝ առավել պարզ և մատչելի

    Կառուցապատման ընթացակարգերը՝ առավել պարզ և մատչելի

    Կառուցապատման ընթացակարգերը՝ առավել պարզ և մատչելի
    Մարտ 13, 2018 12:41 Լուրեր A+ / A-

    Գործարար միջավայրի բարելավման և կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված հերթական քայլերի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականին հաստատվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումը (http://minurban.am/lows/files/280k.pdf):

    Երևան Տոնավաճառ

    Ըստ այդմ՝ փոփոխություններ են կատարվել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով. արդյունքում՝ կառուցված շենք-շինության համար լրացուցիչ ինժեներական գիծ անցկացնելիս չի պահանջվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, շինարարությունն իրականացվում է հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա՝ 3–օրյա ժամկետում տրվող շինարարության թույլտվությամբ, բացի այդ՝ ավարտական ակտ ևս չի պահանջվում, քանի որ աշխատանքը կատարում և ավարտը փաստագրում է գիծը շահագործող մատակարար կազմակերպությունը:

    Իսկ համայնքային տարածքներին հասցվող վնասների (ասֆալտի ծածկույթ, կանաչ տարածք և այլն) հատուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

     Հաստատվել է շինօբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմը և կանոնները

    ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով 2017 թվականին հաստատվել է «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները»(http://minurban.am/lows/files/1035.pdf):

    Փաստաթղթով նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները դասակարգվել են ըստ շինարարական օբյեկտների ռիսկայնության աստիճանի: Ներառվել են նաև էներգախնայողությանը ներկայացվող պահանջներ:

    Գործում է կառուցապատման թույլտվությունների www.e-permits.am էլեկտրոնային համակարգը, որը նախատեսված է որպես լրացուցիչ հնարավորություն գործընթացի իրականացման համար: Կայքում ներկայացված է տեղեկատվություն քաղաքաշինության ոլորտում թույլտվություններին վերաբերող իրավական դաշտի, ինչպես նաև ուղեցույց՝ շինարարության ոլորտում առցանց թույլտվությունների տրամադրման կայքից օգտվելու մասին:

    Հավելենք, որ կայքում նաև տեղադրված է կառուցապատողի եռալեզու ուղեցույցը (http://minurban.am/am/info/karucapatox), որը պարբերաբար թարմացվում է:


    Նման թեմաներ

    scroll to top