Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » «Կառուցողական երկխոսության հանձնառությունը» կընդգրկի նաև մարզերը (տեսանյութ)

    «Կառուցողական երկխոսության հանձնառությունը» կընդգրկի նաև մարզերը (տեսանյութ)

    Հուլիս 14, 2017 16:54 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը փորձելու է օգնել հասարակական կազմակերպություններին և իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Այս մասին այսօր ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

    «Այս առումով մեզ համար շատ կարևոր է մարզային հասարակական կազմակերպությունների կարողությունները բերել այն մակարդակի, որպեսզի նրանք կարողանան իրենց գործունեությունը ինքնաբավ ծավալել մարզերում` համագործակցելով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ, մշակել հանրային քաղաքականություններ և, ի վերջո, համատեղ իրականացնել բարեփոխումներ»:

    Զադոյանը նշեց, որ ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, և այդ ոլորտներում փորձելու են ստեղծել հասարակական կազմակերպությունների կոալիցիաներ:

    Նա նաև ընդգծեց, որ ծրագիրը նաև օգնելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի անկախ, ավելի իրավական, ավելի ժողովրդավարական, ավելի արդար և մաքուր:

    Մանրամասները` տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top