Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    22°
    Home » Լուրեր » Կասեցվել է արտարժույթի ապօրինի առքուվաճառքի գործունեությունը

    Կասեցվել է արտարժույթի ապօրինի առքուվաճառքի գործունեությունը

    Սեպտեմբեր 13, 2017 22:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    unnamed-9-3

    Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել Գագիկ Ալավերդյանին: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 57-ամյա Ալավերդյանն Իջևանի շուկայի տարածքում արտարժույթի ապօրինի վաճառք էր իրականացնում՝ չունենալով համապատասխան լիցենզիա: Ոստիկանությունում պարզվել է, որ Գագիկ Ալավերդյանը վեց ամսվա ընթացքում շուրջ 450 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ է կատարել: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

    54-ամյա Սերժիկ Հարությունյանին ևս Ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել սեպտեմբերի 12-ին: Կասկածանքն արտարժույթի ապօրինի առքուվաճառքով զբաղվելն է: Ըստ Հարությունյանի բացատրության՝ 5 ամսվա ընթացքում Իջևանի շուկայի տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շուրջ 300 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ:

    Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

    Նման թեմաներ

    scroll to top