Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Կասեցվել է լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

    Կասեցվել է լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

    Կասեցվել է լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
    Դեկտեմբեր 6, 2018 16:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:

    Երևան Տոնավաճառ

    ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ արձանագրվել են նաեւ այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական եւ պարբերական բժշկական զննություններ եւ չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

    Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

     


    Նման թեմաներ

    scroll to top