Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » Կասեցվել է պաղպաղակ արտադրող 5 ընկերության գործունեություն

    Կասեցվել է պաղպաղակ արտադրող 5 ընկերության գործունեություն

    Օգոստոս 11, 2017 12:22 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    2morozhenoe-dlya-diabetikov-mozhno-li-pri-saharnom-diabete

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,  առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում: Մասնավորապես՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների մոտ, այդ թվում և՝ փափուկ պաղպաղակ իրացնող տնտեսվարողների մոտ:

    Վերահսկողություն է իրականացվել

    «Թամարա և Անի» ՍՊԸ «Երևան Կաթ» ՍՊԸ «Արմ Սվիթ» ՍՊԸ «Արմսվիթ» ՍՊԸ Ա/Ձ Արփենիկ Ղազարյան
    «Թամարա» ՍՊԸ «Բիո Կաթ» ՍՊԸ «Էլիտ Շանթ» ՍՊԸ «Գրանտ Քենդի» ՀՁ ՍՊԸ «Հայր և որդի Շուշանյաններ» ՍՊԸ
    «Յունիո Ջելատի» ՍՊԸ «Միքս վե Գրուպ» ՍՊԸ «Իգիթ» ՍՊԸ «Դոլչեզա» ՍՊԸ Ալեքս Հոլդինգ ՍՊԸ 

    (պաղպաղակներ՝ «Բոնիլատ», «Աշտարակա կաթ»,  «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»)

    «Ոսկե Պինգվին» ՍՊԸ «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ Ա/Ձ Իրինա Լազարյան

    Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի և փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, համապատասխանությանգնահատման ընթացակարգերի և աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր:

    Մակնշման և փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ, որոնց հիմքով կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռևս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանություննեը հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով:

    Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որոնց  արդյունքների հիման վրա կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական գործընթացի առանձին գործառույթներ: Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ են կանչվել շուկայից:  Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաև ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առևտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր և կասեցրել  այդպիսի մի քանի  վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում:

    Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, դրանց նկատմամբ Ծառայության կողմից սահմանվել է հսկողություն: Մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

    ՍԱՊԾ

    Նման թեմաներ

    scroll to top