Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը

    Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը

    Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը
    Հունիս 14, 2018 15:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով:

    Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հանձնարարվել է հումքի՝ պանրի փոշու արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

    Իսկ անհատ ձեռնարկատերեր Կարեն Օհանյանի հացի արտադրամասում, Գրետա Հովհաննիսյանի հանրային սննդի օբյեկտում և «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացվել են, և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործընթացը:

    Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

    Նման թեմաներ

    scroll to top