Գլխավոր Իրավական Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին

Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին

5
0

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:

Տեղեկությունը ֆեյսբուքում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, իր տեղակալը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո:

Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: