Գլխավոր Լուրեր Կասիլյասը դեկտեմբերին կարող է դաշտ վերադառնալ

Կասիլյասը դեկտեմբերին կարող է դաշտ վերադառնալ

0
0

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է այս տարվա վերջին դաշտ վերադառնալ։ Ինչպես հաղորդում է A Bola-ն՝ դեկտեմբերին 38-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որը պետք է պատասխանը դառնա այն հարցի արդյոք նա պատրա՞ստ է նորից դաշտ դուրս գալ։ Ավելի վաղ 38-ամյա իսպանացին ընդգրկվել էր թիմի՝ առաջիկա մրցաշրջանի հայտացուցակում։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին իսպանացին սրտի կաթված էր տարել:

Նրան տեղափոխել էին հիվանդանոց ու վիրահատության ենթարկել:

Կասիլյասը «Պորտուում» հանդես է գալիս 2015 թվականից։