Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)

    Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)

    Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)
    Մայիս 26, 2019 11:42 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ, Ֆուտբոլ A+ / A-

    Armsport.am-ը գրում է.

    Այսօր կայացել է Պորտուգալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ` «Սպորտինգ»-«Պորտու» հանդիպումը։

    Գավաթը նվաճել է «Սպորտինգը»՝ հաղթելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (2-2, 11-մետրանոցներ՝ 5-4)։

    Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացել է «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սոարեսը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոլը նվիրել է թիմակից Իկեր Կասիլյասին՝ ցուցադրելով վերջինիս մարզաշապիկը։ Թիմակցի գեղեցիկ քայլից հետո Կասիլյասը չի կարողացել զսպել արցունքները։

    Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասն մայիսի 1-ին մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել։ Դարպասապահին անմիջապես հոսպիտալացրել էին և կատարել սրտի ստենտավորում։ Նախնական լուրերի համաձայն՝ Կասիլյասը չի կարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։

    Այսօր 38-ամյա իսպանացին բժիշկների թույլտվությամբ է մարզադաշտից  հետևել իր թիմի խաղին։


    Նման թեմաներ

    scroll to top