Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    20°
    Home » Լուրեր » Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ

    Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ

    Ապրիլ 19, 2017 21:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Yntrutyunner-1

    Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

    Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս: Տեղում պարզվել է, որ Դ.Սիմոնյանն անձնագիրը չի վերցրել և քվեարկությանը մասնակցել է եղբոր անձնագրով, ինչից հետո այն հանձնել է եղբորը։ Ապա նույն անձնագրով ընտրատեղամաս է մտել եղբայրը և քվեարկությանը մասնակցելու համար մոտեցել՝ գրանցվելու, ինչի ժամանակ էլ արձանագրվել է, որ տվյալ անձնագրով արդեն մեկ անգամ կատարվել է քվեարկություն։

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

    Նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ տեղամասում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

    Փաստական տվյալների հիման վրա՝ Դ.Սիմոնյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

    Նման թեմաներ

    scroll to top