Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կատակերգակ Զելենսկին դարձել է Ուկրաինայում ընտրությունների ֆավորիտը

    Կատակերգակ Զելենսկին դարձել է Ուկրաինայում ընտրությունների ֆավորիտը

    Կատակերգակ Զելենսկին դարձել է Ուկրաինայում ընտրությունների ֆավորիտը
    Փետրվար 8, 2019 13:36 Լուրեր, Միջազգային, Շոու-բիզ A+ / A-

    Անցյալ շաբաթ միանգամից երկու հեղինակավոր ուկրաինական սոցիոլոգիական ծառայություններ հաղորդեցին, որ նախագահական ընտրարշավում առաջին տեղում է հայտնվել շոումեն Վլադիմիր  Զելենսկին՝ առաջ անցնելով ուկրաինական քաղաքականության վետերաններից՝ Պյոտր Պորոշենկոյից և Յուլիա Տիմոշենկոյից:

    Նախընտրական արշավին իր մասնակցության մասին  Զելենսկին հայտարարեց դեկտեմբերի 31-ին տեսահոլովակով, որը ոճավորված էր որպես նախագահի ամանորյա ուղերձ:

    Ռուսաստանում Զելենսկին հայտնի է որպես «85-րդ թաղամաս» ստենդափ-շոուի համահիմնադիր, «Խնամիներ» սերիալի  պրոդյուսեր և «Սերը մեծ  քաղաքում» և «8 առաջին հանդիպումներ» կատակերգությունների հերոս:

    Ուկրաինայում նրա առաջադրման շուրջ մինչ օրս բազմաթիվ վեճեր  կան. ոմանք նրան համարում են գործարար Իգոր Կոլոմոյկիի դրածոն, մյուսները կասկածում են, թե Զելենսկին այսկերպ հանրայնացնում է «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալի հերթական եթերաշրջանը, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում:

    Թե ինչպես  կատակերգակի ժողովրդականությունը կվերածվի քաղաքական վարկանիշի, և արդյոք նա հնարավորություն ունի նախագահի թեկնածուի մասին իր սերիալի սյուժեն կյանքի կոչելու՝ ցույց կտա ժամանակը:

    «Մեր գլխավոր առաքելությունն է մեր երկրի  քաղաքկանություն բերել  բացարձակապես նորացված մարդկանց, թարմ, պարկեշտ մարդկանց, որոնց համար ամեն ինչի վրա թքած չէ»՝ այսպես է Զելենսկին նկարագրել իր նպատակները «Ուկրաինական պրավդա» հրատարակությանը տված  հարցազրույցում:

    Զելենսկին կարծում է, որ պոտենցիալ ընտրողների ոչ փոքր մասը կքվեարկի իր օգտին՝ իրեն նույնացնելով «Ժողովրդի ծառան» սերիալի հերոսի հետ:

    «Իմ հերոսի հետ մենք իհարկե տարբեր մարդիկ  ենք: Սակայն իմ բարոյական արժեքները այս հերոսի հետ համընկնում են», ասել  է նա BBC-ին:


    Նման թեմաներ

    scroll to top