Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » editorial » Կատարվել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին

    Կատարվել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին

    Կատարվել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին
    Հուլիս 11, 2018 10:58 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԳՆ արձագանքը ԵՀՄՖ նախագահի քննադատությանը

    Ի պատիվ ՀՀ ԱԳ նոր նախարարի՝ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ կատարվեց ճիշտ քայլ և արձագանք ստացավ ԵՀՄՖ-ի տեղեկատվությունն առ այն, որ Չեխիան և Սլովակիան կատարել են խայտառակ գործարք՝ զինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ նախատեսված խիստ մահաբեր ռազմական տեխնիկայով: Օրերս սլովակյան ԶԼՄ-ներում հայտնվեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի հետ հարցազրույց, որը ծառայեց իր նպատակին. Ադրբեջան զենք մատակարարած ընկերության («MSM Group» և «Czechoslovak Group») ղեկավարն ու սեփականատերն՝ ազգությամբ չեխ Յարոսլավ Ստռնադը, անկասկած մեծ խնդիրներ է ունենալու, քանի որ Եվրամիության երկրների համար խստիվ արգելված է Ադրբեջանին զենք վաճառելը: Ստռնադը կատարել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին և գործարքը թաքցնելու նպատակով կեղծել զենքի մատակարարման ուղին՝ վերջնական օգտագործող (end user) ներկայացնելով Իսրայելին:

     

    Իրականում, Ալիևների կլանին պատկանող հսկայածավալ բեռնատար ինքնաթիռներն ավելի քան 40 անգամ ընդամենը մի քանի ժամանոց վայրէջքներ են կատարել Թել Ավիվում և անմիջապես թռել Բաքու: ՀՀ ԱԳՆ-ի հետևողական աշխատանքի դեպքում այս խաբեությունը շատ թանկ է նստելու և՛ Բաքվի և՛ Թել Ավիվի և՛ Պրահայի և՛ Բրատիսլավայի գործարքը կազմակերպողների վրա: Հատկապես, պատասխանատվության պետք է ենթարկվեն Սլովակիայի ԱԳ և էկոնոմիկայի նախարարները կեղծ արտոնագիր ստորագրելու համար, Իսրայելի կողմից գործարքին մասնակից ընկերությունն ու պատկան մարմինները և ամենակարևոր հանցագործը՝ «Czechoslovak Group»-ի նախագահ և սեփականատեր պարոն Յարոսլավ Ստռնադը:

     

     

    ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

    Բրատիսլավա

    11.07.2018թ.

     

     

    Նման թեմաներ

    scroll to top