Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է. Hetq.am

Կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է. Hetq.am

Հոկտեմբեր 13, 2017 16:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

82641_b

2017 թվականը կաթնամթերի հայաստանյան շուկայի համար առավելապես անկումային տարի է։ Տարվա առաջին ութ ամիսների տվյալներով՝ կրճատվել են գործարանային արտադրության պանրի,  մածնի, թթվասերի ու կաթնաշոռի ծավալները։  Ավելացել են միայն կաթի ու պաղպաղակի ծավալները։

Մասնավորապես, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 13.1 հազ. տոննա պանիր, որը 21,1%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակաշրջանում արտարված պանրի ծավալների համեմատ։

Մածնի արտադրության ծավալները կազմել են 4.1  հազ. տոննա, որը նվազել է 1,1%-ով։

Այս հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 3.2 հազ. տոննա թթվասեր, նվազումը՝ 20.4%:

Իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 9,6%-ով՝ կազմելով շուրջ 578 տոննա։

Աճել է պաղպաղակի արտադրությունը։ Այս տարվա առաջին ութ ամսում արտադրվել է 9 մլն լիտր պաղպաղակ՝ 5,5%-ով ավելին, քան 2016-ի նույն ժամանակահատվածում։

Իսկ կաթի արտադրության ծավալները կազմել են շուրջ 361  մլն լիտր՝ աճելով 0,6%-ով։ Վիճծառայության պարզաբանմամբ կաթի արտադրության ծավալներում ներառված է գյուղացիական տնտեսությունի կողմից արտադրվածը՝ բացառությամբ ներքին սպառումը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top