Գլխավոր Լուրեր Կաթնառատցի 22-ամյա աղջիկը ժավելաջուր է խմել

Կաթնառատցի 22-ամյա աղջիկը ժավելաջուր է խմել

5
0

Այսօր, ապրիլի 20–ին, կես գիշերն անց, մոտավորապես 00։45 «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակչուհի, 1996թ–ի ծնված Ն. Ս.–ն՝ սուր թունվորում ժավելաջրից ախտորոշմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Տաշիր» ԲԿ–ի հերթապահ բուժաշխատողը։

Նա նաև նշեց, որ կատարվել է  ստամոքսի լվացում, կաթիլային է միացվել և այսօր դուրս է  գրվել հիվանդանոցից։