Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կաթված կամ նախակաթվածային վիճակ. ո՞ր դեպքում է հիվանդանոցային բուժումն անվճար

    Կաթված կամ նախակաթվածային վիճակ. ո՞ր դեպքում է հիվանդանոցային բուժումն անվճար

    Կաթված կամ նախակաթվածային վիճակ. ո՞ր դեպքում է հիվանդանոցային բուժումն անվճար
    Հունիս 16, 2018 14:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կաթվածի (ինսուլտի) դեպքում ե՞րբ է հիվանդանոցային բուժումն անվճար տրամադրվում: Հարցին Araratnews.am-ի զրույցում անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լիանա Բարսեղյանը:

    Մեր զրուցակցի խոսքով՝ եթե հիվանդը սոցիալապես անապահովության որևէ խմբում ընդգրկված չէ և ընդունվում է հիվանդանոց, ապա անվճար է միայն վերակենդանացման բաժանմունքը. «Երբ հիվանդը տեղափոխվում է հիվանդասենյակ և չունի հաշմանդամության կարգ, ապա բուժումը ստանում է համավճարային կարգով»:

    Իսկ հաշմանդամության կարգ ունենալու դեպքում, նախարարության աշխատակցի խոսքով՝ բուժումը թե ռեանիմացիայում, թե հիվանդասենյակով անվճար է. «Այս պարագայում ոչ մի առանձնացում չկա, թե որ կարգի հաշմանդամություն ունի»:

    Նախաինսուլտային վիճակների դեպքում ևս, Լիանա Բարսեղյանը նշում է, որ հիվանդանոցային բուժումն անվճար է հաշմանդամության կարգ ունեցողների համար. «Ամբողջ ծախսերն արվում են, իհարկե, եթե հիվանդը չի ցանկանում այլ վճարովի ծառայություններ, օրինակ՝ ոչ ընդհանուր, վճարովի հիվանդասենյակ»:


    scroll to top