Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կայացավ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինար-հանդիպումը

    Կայացավ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինար-հանդիպումը

    Կայացավ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինար-հանդիպումը
    Մայիս 27, 2019 0:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 25-ին «Իբիս» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում կայացավ բազմաթիվ ապագա և ներկա մայրիկների կողմից սպասված Մերի Սարիկյանի` «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինար-հանդիպումը: Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝ լի անակնկալներով ու հաճելի պահերով: Ներկա և ապագա մայրիկների թվում էին նաև հայտնի և սիրված երգչուհիներ, դերասանուհիներ, հաղորդավարուհիներ ու բլոգերներ: Սեմինար-հանդիպման կազմակերպիչ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների dպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ Մերի Սարիկյանը, ով շատերին հայտնի է Emily&Mommy բլոգով, միջոցառման առաջին մասում խոսեց երեխայի ծնունդից հետո զույգերի առջև ծառացող խնդիրների լուծման, երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունների պահպանման մասին: «Երջանիկ ծնողները երջանիկ երեխայի գրավականն են». սա այն գլխավոր մեսիջն էր, որը Մերի Սարիկյանն ուղղեց բոլոր ներկաներին: Վերջինս սեմինարի մասնակիցներին ներկայացրեց երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգերի միջև առաջացած խնդիրների հաղթահարման, նոր պարտականությունների բաժանման, կին և ամուսին մնալու, սերը ծաղկեցնելու ճանապարհները: Նկատենք, որ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինարի ինֆորմացիան, շնորհիվ պրոֆեսիոնալ և բանիմաց բանախոսների, մատուցվում էր բոլորին պարզ ու մատչելի լեզվով՝ պրակտիկ օրինակներով և էկրանի նկարազարդ պատկերներով: Ի դեպ, սեմինար-հանդիպումն ուներ ևս երկու բանախոս. հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը սեմինարին խոսեց նորաթուխ մայրիկներին հուզող կարևորագույն հարցի՝ քնի ճիշտ կարգավորման, քնի հիգիենայի, ընտանիքում առողջ քնի մշակույթ ձևավորելու մասին: Սեմինարի վերջին հատվածը բավականին ակտիվ և ինֆորմատիվ էր երրորդ բանախոս, Հայաստանում հայտնի երիտասարդ փաստաբան Անուշ Հարությունյանի շնորհիվ, ով խոսեց աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին, ուստի մասնակիցները, ովքեր ակտիվ հարցադրումներ էին ուղղում բանախոսին, ստացան իրենց հուզող նաև իրավական հարցերի պատասխանները: Բացի օգտակար և ինֆորմատիվ խորհուրդներից «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպման մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալ նվերներ, որոնք պատրաստել էին հովանավորները՝ Switzerland tour Armenia-ն, «Play Room» մանկական ժամանցի կենտրոնը, «Minihome by mankan», «Maya online-shop» խանութ-սրաները, «Baby Spa»-ն,«Baby_town_USA» խանութ-սրահը, «Younique Beauty Bar»-ը, « Arpi-make-up-academy»-ն, «White-stone-design»-ը, «Femfatal» և «Facial-treatments-Yerevan» խանութ-սրահները: Միջոցառման հեքիաթային, «կրկին յոթերորդ երկինք» տեղափոխող ձևավորումն ապահովել էր Vivi Party planner-ին, իսկ միջոցառումը քաղցրացրել «Sas sweet»-ի անչափ գեղեցիկ և համեղ տորթը: Նշենք, որ «Կրկին յոթերորդ երկինք» սեմինարի տոմսերից գոյացած հասույթն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

    3

    Ցավոք սեմինար-հանդիպման դահլիճի տեղերը սահմանափակ էին, ուստի ոչ բոլոր ցանկացողները կարողացան ներկա լինել միջոցառմանը: Այս «սխալը» Մերի Սարիկյանն ասաց, որ կուղղի հաջորդ անգամ՝ խոստանալով հաջորդ սեմինար-հանդիպումն անցկացնել ավելի մեծ դահլիճում:

                       


    Նման թեմաներ

    scroll to top