Գլխավոր Իրավական «Կազբեգի» հսկիչ անցակետում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

«Կազբեգի» հսկիչ անցակետում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

1
0

Վրաստանի ներքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» հսկիչ անցակետում ձերբակալել են 1977 թ. ծնված ՀՀ քաղաքացի Ա. Խ.-ին՝ ապօրինի ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և արտահանելու մեղադրանքով, հաղորդում է apsny.ge-ն:

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործության համար նախատեսված է 6-9 տարվա ազատազրկում։

Քննությամբ պարզվել է, որ հունիսի 25-ին անցակետի աշխատակիցները կանգնեցրել են Հայաստան ուղևորվող ավտոբուսը:

Այսպես կոչված «հովերբորդում», որը գտնվել է ավտոբուսում, հայտնաբերվել է մոտ 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար՝ հերոին։