Ուրբաթ , 21 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կազդի՞ «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի թանկացումը հայկական շուկայի վրա

    Կազդի՞ «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի թանկացումը հայկական շուկայի վրա

    Կազդի՞ «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի թանկացումը հայկական շուկայի վրա
    Հունիս 10, 2019 14:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ինտերֆաքսն» այսօր տեղեկություն է տարածել, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով  բարձրացնելու է գազի գինը: Մասնավորապես, 2018 թվականին գազի արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ:

    Araratnews.am-ը կապ հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ՝ պարզելու արդյոք Հայաստանում ևս կբարձրանա՞ գազի սակագինը։

    «Գազպրոմ Արմենիան» դրա հետ կապ չունի, որովհետև այս պահին թանկացումը նախատեսված է Ռուսաստանի շուկայի համար։ Այսինքն, գազը կթանկանա Ռուսատանի տնտեսավարողների և բնակչության համար։ Իսկ [Հանրային] ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի թանկացման հայտ չի ստացել»,- ասաց Ազիզյանը։


    Նման թեմաներ

    scroll to top